00:00:00

Արարատցիները պահանջում են քաղաքապետ Հայկյանի հրաժարականը

17:08, 17 դեկտեմբեր 2018

Արարատի քաղաքապետարանի մոտ այսօր հավաքված մի խումբ բնակիչները պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը: Հայկյանը Հանրապետական կուսակցության անդամ է, Արարատի քաղաքապետն է 2013 թվականից: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայկյանն անցած հինգ տարիների ընթացքում որևէ բան քաղաքի համար չի արել, և 2013 թվականին էլ ընտրվել է ընտրակաշառքի շնոհիվ: «Ամենախելացին կլինի, որ ինքը դիմում գրի, հրաժարականը տա», - ասել է  բողոքավորներից մեկը: Հայկ Հայկյանը, մինչդեռ, համարում է, որ ինքը լեգիտիմ քաղաքապետ է և չի պատրաստվում հրաժարական տալ: «Էդ քաղաքացիները ընդամենը 15 հոգի են, ասում են՝ դու հին մարդ ես, դու պիտի գնաս, երիտասարդները պիտի գան, ղեկավարեն: Ես էլ ասել եմ՝ եթե կգնաք, կհավաքեք չորս հազար ստորագրություն, ես հրաժարական կտամ», - լրագրողներին ասաց Հայկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր