00:00:00

Դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան. «Սասնա ծռեր»

18:38, 17 դեկտեմբեր 2018

Իրավապահ եւ դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների եւ քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած բռնությունների գործերը կամ 2017 թ. հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանի եւ Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ դատարանի դահլիճում եւ նկուղում իրականացրած դաժան ծեծի կազմակերպիչ ու մասնակից ոստիկանության գնդապետը շարունակում է պաշտոնավարել: Մինչդեռ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով բացառապես ոստիկանների եւ դատական կարգադրիչի ոչ արժանահավատ ցուցմունքների հիման վրա քաղաքացիական ակտիվիստ, նկարիչ Փայլակ Թեւանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։ Փայլակ Թեւանյանի «բախտը բերել է», որ հեղափոխություն է եղել եւ ճաղերի հետեւում հայտնվելու փոխարեն դատապարտել է 500.000 դրամ տուգանքի, որն էլ համաներման կիրառմամբ չի մուծելու: Այս դեպքը մի նոր ապացույց է, որ իրենց ժողովրդից ու իրավունքից վեր դասող, ստալինյան տխրահռչակ ավանդույթների ժառանգորդ իրավապահ եւ դատական համակարգերը դեռեւս ավգյան ախոռներ են եւ կարող են մաքրվել բացառապես համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության եւ լյուստրացիայի միջոցով: Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թեւանյանին եւ դատապարտում ենք շարունակվող անարդարությունը, ինչի առիթով դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության եւ լյուստրացիայի ճանապարհը եւ արագացնել դրա կազմակերպման գործը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր