00:00:00

Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից կազմակերպված միջոցառման վերաբերյալ

17:57, 17 դեկտեմբեր 2018

Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից Հարավային Կովկասի երկրների փորձագետների համար կազմակերպվել էր նիստ, որին բանախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ կանցլերի աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության և երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի պատասխանատու դր. Ռյուդիգեր Շոլցը (Dr. Rüdiger Scholz), ԳԴՀ ԱԳՆ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատար Մոնիկա Լենհարդը (Monika Lenhard), ԳԴՀ ԱԳՆ արտաքին տնտեսական քաղաքականության հարցերով տարածաշրջանային պատասխանատու Քրիստոֆեր Ֆրոնցեկը (Christopher Fronzek): Կազմակերպության գործադիր տնօրեն Ուտե Քոխլովսկի-Քաջայայի (Ute Kochlowski-Kadjaia) բացման խոսքից հետո դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն բանախոսությամբ` «Արդի իրավիճակը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո. ՀՀ տնտեսական գրավչությունը» խորագրով: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր