00:00:00

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է իրեն նամակ հասցեագրած զինծառայողներին

17:29, 17 դեկտեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառումէ կատարել՝ պատասխանելով զինծառայողների բաց նամակին, որով խնդրում էին իրենց ծառայակցի մոր՝ Հ. Սարգսյանի գործով արդար որոշում. «Ստորեւ բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ եւ ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանը ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ:) 1. 2015 թվականի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո: Պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: 2. 2016 թվականի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ.-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել: 3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 26 հունիսի 2018թ. Ո Ր Ո Շ Ե Ց Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարել` 01.12.2015 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, 29.04.2016 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, և ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի կրման սկիզբը հաշվելով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պահպանել` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը: Որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ընդունել է վարույթ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր