00:00:00

ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյին

12:24, 17 դեկտեմբեր 2018

 Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյին (Владимир Ващенко)։ Հանդիպումն անցավ ԲՀ ԱԻՆ Արտակարգ իրավիճակների արձագանքման հանրապետական կենտրոնում, որտեղից ուղիղ կապ հաստատվեց ՀՀ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ: Կողմերը մտքեր փոխանակեցին համապատասխան ծառայությունների աշխատանքի յուրահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման բնագավառում Հայաստանի և Բելառուսի համագործակցության զարգացման հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր