00:00:00

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Էրեբունու զինկոմիսարիատի կողմից բանակ զորակոչված զինվորին հրազենային վնասվածքով, «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխել են հոսպիտալ

15:24, 17 դեկտեմբեր 2018

Երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ SHAMSHYAN.com-ի հետ զրույցում զինվորի մայրն ասում էր, «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր