00:00:00

«Կհանե՞ր Ալիևը, ցույց տար, մի հատ քշեր, տղերքը կայֆ ստանային» (տեսանյութ)

16:47, 13 մարտ 2018

https://www.youtube.com/watch?v=RYwsUmucE74&feature=youtu.be Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը գտնում է, որ զարմանալի կլիներ, եթե Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին լայնածավալ զորավարժություններ չանցկացվեին: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը զենք է գնել, և ինչպես միշտ նոր զենքը զորավարժությունների ժամանակ պետք է ակտիվորեն կիրառի: «Մենք մեր հարևանին չենք փոխելու չէ՞: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու սցենարին: Մենք մի կողմից խոսում ենք, որ եկեք, ադրբեջանական մամուլի հրապարակումները չտպենք այստեղ, բայց ինքներս չենք ձևավորում այն մեսիջները, որ պիտի հաղորդվի միջազգային հանրությանը»,-նշեց նա: Թևան Պողոսյանն ընդգծեց, որ մենք պիտի խաղի կանոնները փոխենք. «Իրենք սովոր են, որ իրենք անում են պրովոկացիաներ, իսկ մենք պատասխանում ենք: Պետք է այսօր այնպես անել, որ օրինակ՝ Արցախի նախագահը գնում է  ԱՄՆ, պետք է այնքան այդ մասին խոսել, որ «խեղճ» Ադրբեջանը չիմանա ինչ անի: Մի տեղեկություն է գնացել, որ ժամանում է Վաշինգտոն, արդեն Ադրբեջանը ձեռք ու ոտք է ընկել: Շատ լավ է, թող այնքան անեն, որ վտարեն, այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը խառնվի իրար»,-կարծում է նա: Թևան Պողոսյանի խոսքով՝ նախընտրական շրջանում Ադրբեջանը ավելի շատ է ցանկանում ինչ-որ բան ցուցադրել: «Պիտի ցույց տային, որ 3 տարվա պայմանագրի տեխնիկան եկել էր, չհանե՞ր, ցույց տար, մի հատ քշեր, տղերքը կայֆ ստանային, այդ բենզինը լցնեին, ման գային: Բայց մենք դա պիտի ի օգուտ մեզ օգտագործենք»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր