00:00:00

Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել

13:04, 17 դեկտեմբեր 2018

«Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով։ Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ»,- ֆեյբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»,- եզրափակել է նա՝ իր այս գրառման տակ հղում անելով «Իզվեստիային»։ Ըստ կայքի հրապարակման՝ այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։ OZON.travel ճամփորդական գործակալության տվյալներով՝ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաեւ՝ երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր