ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։
Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե ինչքան կարևոր կշիռ ունի ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու գործում։ Հատկապես կարևորում եմ օրինախախտումների և հանցավորությունների կանխարգելման փուլը, բայց նաև պակաս կարևոր չէին ընտրատեղամասի տարածքում և այլուր կատարվող աշխատանքները։
Ուրեմն երբ ընտրության օրը ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ մտա ընտրատեղամաս, կին ոստիկանը կանգնեցրեց մեզ ու պահնաջեց, որ բոլորով առաջ չշարժվենք։ Միամիտ պետք է լինել ու կարծել թե չճանաչեց ինձ, բայց նրա համար կարևոր չէր բարձրաստիճան պաշտոնյա լինելը, նրա համար օրինականությունն ապահովելն էր գլխավորը։
Հ.Գ. չեմ ասում, թե թերություններ չեն եղել, բայց այս ընտրությունները աննախադեպ էին նաև ոստիկանության նոր մոտեցման ու նոր որակով պայմանավորված։
Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը»: