00:00:00

ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները

16:59, 16 դեկտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ Մուկուչյանի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։ Ըստ ԿԸՀ՝ կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ըստ կուսակցությունների հետեւյալն է՝ ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 կամ 0,68 տոկոս, ՀՅԴ - 48816 կամ 3,88 տոկոս, «Իմ քայլը»,  դաշինք - 884864 կամ 70,42 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80047 կամ 6,37 տոկոս, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 կամ 0,51 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4121 կամ 0,33 տոկոս, «Մենք» դաշինք - 25176 կամ 2 տոկոս, «Օրինաց երկիր» - 12393 կամ 0,99 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական  կուսակցություն - 22868 կամ 1,82 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս: Անճշտությունների գումարային չափը 405 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր