00:00:00

Մարուքյանն ընկել է հիստերիայի մեջ ու իր բոլոր դժբախտություններում մեղադրում է ԲՀԿ-ին, ինչի պատճառով ինքը հիմա չի կարողանում մարսել Միշիկի փողերը․ Գևորգ Պետրոսյան

03:10, 16 դեկտեմբեր 2018

Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը հսկայական գումարներ է վերցրել Միքայել Մինասյանից եւ երաշխավորել է, որ իր գլխավորած «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև․   ««Լուսավոր Հայաստանի» եւ այդ կուսակցության պապա Միքայել Մինասյանի միջեւ կռիվ է ընկել։ Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը հսկայական գումարներ է վերցրել Միքայել Մինասյանից եւ երաշխավորել է, որ իր գլխավորած «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը։ Ավելին, օգտագործելով իր ամերիկյան կապերը, որտեղ Էդմոն Մարուքյանը «շպիոն» է աշխատում սեփական երկրի դեմ, Էդմոնը կազմակերպել է մի կեղծ սոցհարցում, ըստ որի՝ «Լուսավոր Հայաստանը» կարող է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում։ Եւ ահա այդ «կտերը» տալով Միքայել Մինասյանին, Էդմոնը վերջինիս կթել է այնպես, ինչպես Մինասյան Միշիկն է կթել ողջ Հայաստանի տնտեսությունը։ Եւ քանի որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները պայթեցրեցին Էդմոնի փուչիկը, վերջինս կլիմաքս տանող կնոջ նման ընկել է հիստերիայի մեջ ու իր բոլոր դժբախտություններում մեղադրում է «Բարգավաճ Հաաստանին», որի պատճառով ինքը հիմա չի կարողանում մարսել Միշիկի փողերը։ Միշիկը փողերը հետ է ուզում եւ խոստացել է ամեն գնով ստանալ։ Իսկ Միշիկը փող հաշվել լավ գիտի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր