00:00:00

Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ

19:55, 15 դեկտեմբեր 2018

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ արտառոց բան չի տեսնում այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը։ Նրա կարծիքով` այդ ազատումը կապված չէ Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարության ու դրա մեկնաբանության հետ։ Այս մասին Վանեցյանն ասել է այսօր կայացած ասուլիսի ընթացքում: Վանեցյանի խոսքով` զինված ուժերում և այլ ուժային կառույցներում պաշտոնյաների տեղափոխությունները սովորական երևույթ են։ Ինչ վերաբերում է օֆշորային գոտում գրանցված բիզնեսներին,Արթուր Վանեցյանն ասաց.«Օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ։ Դա բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի շատ գործարարների կողմից։ Ես բիզնես գործունեություն չեմ ծավալում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր