00:00:00

«Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունը». կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց

13:10, 16 նոյեմբեր 2018

Ազգային ժողովում չընդունվեց «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերաքվեարկության ժամանակ նախագծին  կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Այս նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել: ԱԺ-ն 28 կողմ, 10 ձեռնպահ ձայներով մերժեց նաեւ նույն հեղինակների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այս նախագծով նախատեսվում էր ապահովել  կաթողիկոսի պետական պաշտպանությունը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագծի չընդունումից հետո հայտարարեց, որ «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է»:
«Պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք աղանդավորության քարոզ են տանում, գոմիկների քարոզ են տանում»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր