00:00:00

Դասադուլ Արթուր Ալեքսանյանի մոր դպրոցում

16:54, 16 նոյեմբեր 2018

Լարված իրավիճակ Գյումրու թիվ 18 դպրոցում։ Դասերը դպրոցում վաղ առավոտից դադարեցված են:  Ծնողներն ու աշակերտները հավաքվել են դպրոցում, սակայն դասադուլ են հայտարարել եւ ցուրտ դասասենյակներ մտնելուց հրաժարվել են: Այս դպրոցը չի ջեռուցվում, քանի որ կաթսայատան հետ կապված խնդիրներ կան: Այն հնարավոր չէ ո'չ գազով շահագործել, ո'չ էլեկտրականությամբ: Հիշեցնենք, որ դպրոցում առկա խնդրի մասին բարձրաձայնել էր Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանը։  «Ձեր ընտրությունները շաքարով կտրեմ, Գյումրու թիվ 18 դպրոցն ինչու՞ չի ջեռուցվում: Գոնե պատկերացնու՞մ եք, թե առաջին դասարանի երեխան ինչպե՞ս է դաս պարապում չջեռուցվող դասասենյակում: Ամեն օր՝ այսօր-վաղը, այսօր-վաղը: Ու այսպես մինչեւ ե՞րբ, ցուցակները չհրապարակի՞ք, մի քիչ էլ գործ արեք: Ծնողները խոստանում են բողոքի ցույց անել, զգուշացեք»,- գրել է  նա։ Նշենք, որ Գյումրու թիվ 18 դպրոցի տնօրենը աշխարհի, օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր