00:00:00

Պրիցիպիալ չի քվեարկել․ խառնաշփոթ ԱԺ-ում

16:42, 16 նոյեմբեր 2018

ԱԺ-ում այսօր հնարավոր եղավ ուշացումով քվորում ապահովել, մինչդեռ քվեարկության դրված նախագծերի մեծ մասը տապալվեց, քանի որ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Մասնավորապես, քվեարկությանը չէր մասնակցում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, ում գրանցումից հետո հնարավոր եղավ ապահովել 53 պատգամավորի ներկայություն և նիստը մեկնարկեց:
Սահակյանը նախ չմասնակցեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քվեարկությանը, որի արդյունքում 51 կողմ, 1 ձեռնպահ ձայներով նախագի]ը չընդունվեց: ԱԺ նախագահը ճշտեց Գալուստ Սահակյանից արդյոք նա քվեարկել է և տեխնիկական պատճառով քվեարկությունը չի գրանցվել, թե չի ցանկացել քվեարկել: Գալուստ Սահակյանը հաստատեց, որ չի քվեարկել:
Այնուհետև քվեարկության դրվեց «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով: Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու էր իրականացնել գիշերային ժամերին՝ 23:00-06:00-ը: Հրաչյա Հակոբյանը հորդորեց Գալուստ Սահակյանին այս անգամ մասնակցել քվեարկությունը և կարևորել օրենքի նախագծի ընդունումը:
Մինչդեռ դահլիճում ներկա պատգամավորներից նորից միայն Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը և 52 կողմ ձայնով նախագիծը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջեց վերաքվեարկության դնել օրենքի նախագիծը, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբալոյանը հրաժարվեց՝ նշելով. «Ես կարող եմ դնել վերաքվերակության, եթե չքվեարկած պատագամավորը հայատարարի, որ չի ստացվել քվեարկել: Եթե չի հայտարարում, ուրեմն պրիցիպիալ չի քվեարկել: Ես չեմ կարող ճնշել պատգամավորին»: Հաջորդիվ քվերակության դրվեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այս անգամ էլ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց գործընկերներին քվեարկել: «Հորդորում եմ բոլոր ընկերներին, ովքեր հումորի համար են նստել դահլիճում, հասկանալ, որ ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս քվեարկությանը», - ասաց նա: Մինչդեռ Գալուստ Սահակյանը այս անգամ ևս տեղի չտվեց ու չմասնակցեց քվեարկությանը: ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը եւս լքեցին նիստերի դահլիճը, եւ նախագծերը չընդունվեցին։ Սա առաջացրեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների զայրույթը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր