00:00:00

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է

23:00, 08 մարտ 2018 Աշխարհ

Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ Իսպանիայում կայացել է գործադուլ: Մասնակիցների հիմնական պահանջն է վերջ դնել գենդերային խտրականություններին, հաստատել հավասար իրավունքներ երկու սեռերի միջև: Գորադուլի կարգախոսն է «Առանց մեզ աշխարհը կանգ կառնի»: Գործադուլավորների պահանջներն են՝ հավասար մասնագիտական հնարավորություններ տղամարդկանց ու կանանց համար, աշխատանքի հավասար վարձատրություն, պայքար բռնության դեմ: Գործադուլը ներառել է նաև հանրային տրանսպորտը: Գործադուլ են անում նաև առանձին համալսարանների դասախոսները, մի շարք պարապմունքներ չեղարկված են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր