Նիկոլից ներողություն խնդրելու փոխարեն «անվանի» հայերենագետ մայր բուհի մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանը անտեղի զրպարտեց ինձ: Նույնիսկ այնքան տղա չեղավ, որ ինքնուրույն իր անգրագիտությունը կոծկեր. փորձեց իր կնոջ միջոցով հաշվեհարդար տեսնել: Կինն էլ այնքան զուրկ էր էթիկայից, որ կուլ չտվեց ամուսնու անգրագետ քայլի անմարդկային հետևանքը ու ինձ վիրավորեց: Իմ ֆեյսբուքյան էջի նկարի տակ գրեց անվայել մեկնաբանություններ, ամակարդակ անվանեց իմ ֆեյսբուքյան ընկերների մեկնաբանությունները և կոչ արեց ինքնասպանության:
Երկուսն էլ իրենց դրել են Գևորգ էմինի և Վահան Տերյանի հետևորդների տեղը: Հիշե՛ք, Տերյան և էմին ազգանունների բովանդակությունն անգամ չի կարող փրկել Ձեր տկարամտության բարբաջանքը: Մի խաղացե՛ք դասականների բարի անունի և համբավի հետ. Ձեզ ոչ ոք բարոյական իրավունք չի տվել:
Մեծարգո՛ Գևորգ, ժողովրդի սերն ու հարգանքը վայելող վարչապետի հայերենից հեռու՛ «խաղա »: Նա կատարյալ է տիրապետում հայերենի քերականությանը: Եթե վառված ես հեղափոխության արդյունքով, մի կերպ հաշտվիր. իրավիճակ է փոխվել:
Մի՛ երևակայիր, որ ինչ-որ ձևով տիրապետում ես հայերենին, մի՛ փորձիր մարդկանց հայերենում շինծու « կեղտ» բռնել:
Ու եթե սխալվել ես, հրապարակայնորեն ներողությու՛ն խնդրիր օրեր առաջ գրած ստատուսիդ համար, որը ջնջեցիր՝ չունենալով համարձակություն: Եթե կարող ես նորից գրիր նույն ստատուսդ, վարչապետի վերաբերյալ ու ցույց դիր հայերենիդ «փայլուն» նկրտումները:
Հիշեցում. – Ահավասիկ, ներկայացնում եմ դիպվածը ինչպես որ է:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ բարձրաձայնեց որդու զինվորական երդման լուրը, իսկ լրագրող Գևորգ Էմին-Տերյանը «կեղտ» բռնեց վարչապետի խոսքում՝ կասկածելով նրա հայերենի իմացությանը:
Դե արի վարչապետ ու մի խենթանա:
Երբ տասնյակ տարիներ Նիկոլ Փաշինյանը խմբագրում էր «Հայկական ժամանակը», այդ ժամանակ պատանի Գևորգը մայրենիի քերականության այբուբենին էր ծանոթանում ( ենթադրում եմ ծանոթ է):
Խոսքը այս նախադասության մասին է, երբ Փաշինյանը գրել էր իր ֆեյսբուքյան էջում.
«Որդիս՝ զինվորական երդում տալիս» :
Փորձեցի «անվանի հայագետ» Գևորգ Էմին-Տերյանին բացատրել, որ վարչապետի խոսքում, որևէ սխալ տառ և քերականական վրիպակ չկա, այնինչ, ոչ մի օգուտ, Գևորգը իր էշն էր քշում: Ի դեպ, նույնիսկ էշ քշելու հարցում պետք է տիրապետել որոշ կանոնների:
Նրան ուղարկեցի «տալ» անկանոն բայի խոնարհման կանոնը՝
անորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակատար՝ տվել, հարակատար՝ տված, ենթակայական՝ տվող:
Վերստին չհամոզվեց, նորեն նրան եղբայրորեն փորձեցի բացատրել, հետո հիմնավորել, ապա ապացուցել: Այդքանից հետո հակադարձեց ագրեսիվորեն, դեռ ավելին՝ ասաց, որ շատ է ցավում ինձ համար, որ ես, լինելով գրող, տեղյակ չեմ հայերենին:
Ակամա հիշեցի Մ. Գորկու խոսքը. «Մարդուն ապացուցել գիտելիքների անհրաժեշտությունը՝ միևնույնն է, թե նրան համոզել տեսողության օգտակարության մեջ» :
Ի վերջո, մի կենդանի շունչ, մի բանասեր կամ հայոց լեզվի մասնագետ մի՞թե չկար երկրիս պետական համալսարանում, այսպես կոչված, մայր բուհում, որ մի բարի խորհուրդ տար սույն համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին:
Փորձեց այնպիսի հակասական և անտեղյակ հիմնավորումներ տալ, որ ապշած մնացի, զարմացա՝ ինչու է այդ տղան մեր երկու հզորների՝ Տերյանի և Էմինի ազգանունները վերցրել ու կպցրել իր անվանը. (ինչ ճանապարհով և նպատակով, Աստված վկա, չգիտեմ):
Ակամա այս անգամ հիշեցի Սենեկային. «անգիտությունը դժբախտություններից փրկվելու վատ միջոց է»։
… ու այդ միջոցին կարկառուն հայագետ և հայոց լեզվի անկյունաքարերին քաջատեղյակ Գևորգ էմին-Տերյանը Ֆեյսբուքից ջնջեց իր հեղինակավոր ստատուսը ու չթողեց ձեզ ներկայացնելու ոչ մի գրավոր ապացույց:
Հիմա, արդեն ես եմ ցավում, մեծահարգ Գևորգ:
Ուստի երջանիկ եղիր, եղիր բանիմաց ու սովորիր կրկին:
Հետգրություն. Այսպես էլ Նիկոլի սխալը մնաց օդում կախված: Կարևորը, որ Աշոտ Փաշինյանը երդում տալիս` խոստացավ անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Խաղաղ արշալույսներ մեր բոլոր զինվորներին:
Մեջբերման ավարտ:
Հասկանում եմ, դժվար ես մարսում գրածներս: Բայց թող սա դաս լինի, որ մյուս անգամ չփորձես անտեղի մեղադրել, վիրավորել ու զրպարտել մարդկանց: Իսկ եթե դժբախտաբար արել ես, ուժ գտիր մեջդ և ներողություն խնդրիր հարապարակավ:
Հետգրություն՝ Բարեկամս, ես քո մեջ կուզեմ տեսնել մեր հնամենի երկրի այսօրվա մտավորականին՝ չմոռանալով բոլոր ժամանակների համար աքսիոմատիկ ճշմարտություն. ցանկացած երկրի դեմքը, սերուցքը նրա մտավորականն է: Ուրեմն ինչու՞ չփորձել արժանապատվորեն պահել առհասարակ մտավորականի, առավել ևս՝ ազնիվ նաիրցու՝ Տերյանից ժառանգած ազգանունը:
Արեգ ԳՐԻԳ