00:00:00

Օհանավանցիները կրկին փակել էին ճանապարհը

21:21, 07 մարտ 2018

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներն այսօր հերթական անգամ գյուղ տանող ճանապարհը կրկին փակել էին: Օհանավանցիները պնդում են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որպեսզի Լարսից հայկական մեքենաները ՌԴ մտնեն, արդյունքում չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:  Օհանավանի բնակիչները Irakanum.am -ի հետ զրույցում ասացին, որ Լարսի անցակետում 12 օրից ավելի սպասող բեռնատարներից մի քանիսին այսօր ուղարկել են Հայաստան՝ թույլ չտալով հատել սահմանը, այս պահի դրությամբ էլ  Բագրատաշենի անցակետում գտնվող մեքենաները սպասում են, որպեսզի փաստաթղթերի հետ կապված խնդիրը լուծվի եւ թույլ տան անցնել սահմանը: Բողոքող գյուղացիների հետ հանդիպման է եկել Արագածոտնի մարզպետը, խոստացել, որ քայլեր կձեռնարկի՝ խնդրին լուծում տալու համար: Հիշեցնենք, որ երեկ Օհանավան համայնքի բնակիչները փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան, քանի որ իրենց ապրանքը՝ խնձորը սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո նշել, թե պիտակը չկա: Երեկ, ինչպես գյուղացիներն էին նշում, 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր