00:00:00

«Կարգո»-ների գործով ՊԵԿ-ը նոր հաշվարկներ է ներկայացրել. 2 միլիարդ դրամին ավելացել է եւս 600 մլն դրամ

23:38, 10 հուլիս 2018 Սոցիալական Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են  Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով, քրեական գործեր: «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ հաշվարկվել էր շուրջ 2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Քրեական գործերի հետագա քննության արդյունքում պարզվել է, որ «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով  մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից՝ տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ,  այդ թվում՝ կիլոգրամներով: Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը հանդիսացել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները:  Պարզվել է նաև, որ Կարլեն Մկրտչյանը ձևավորված մեխանիզմներով՝ այսպես կոչված «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման» ՍՊԸ-ի, այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով: Ձեռք բերված տվյալների հիման վրա ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից կատարվել են պետությանը պատճառված վնասի նոր հաշվարկներ: Դրանց արդյունքում հաշվարկվել են «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ» և «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների կողմից ծավալված գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասի չափերը, որոնք կազմել են շուրջ 600 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ ձեռնարկվում և իրականացվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր