00:00:00

Ինչ-որ մի ոչինչ թող խոսի, ոչինչ

16:09, 19 հունիս 2018 Բլոգ

Նայում եմ ներկայիս իրավիճակին,ժողովրդի խանդավառությանը,իշխանական կուլիսներում տեղի ունեցող պաշտոնների ստացման համար տարվող քծնանքին ու ակամայից սիրտս խառնում է: Որոշեցի քծնող ու գունավոր մի թութակի հախից էլ ես գամ՝պատռելով երկդեմ Յանուսի դեմքը: Վերջինս երբեք էլ մեզ՝ԵՊՀ իրավաբաններիս, նորմալ դասախոս չեղավ, չտվեց մասնագիտական գիտելիքներ փոխարենը՝ մոռանալով անցյալը, այժմ բարձր ամբիոնից խոսում է ինչպես ազգի նվիրյալ ու ամենագետ: Ձեր խմբագրություն գրում եմ, որպես ԵՊՀ նախկին շրջանավարտ՝թարմացնելու նպատակով «դասախոսիս» հիշողությունը։ Իմիջայլոց խոսքերիս իսկությունը կփաստեն նախկին կուրսեցիներս,ովքեր այս պահին աշխատում են պետական տարբեր կառույցներում։Նամակիս հերոսը նախկին Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն է։Ուշադրության պակաս ունոցող կնոջը վառ գույներով,թութակի կերպարով «ոչինչը»,որը ողջ կյանքում այդպես էլ անուշադրության մատնված մնաց և՛ ուսանողական միջավայրում, որտեղ սպառվում էին վերջինիս փառամոլության վերջին ջանքերը,և՛պետական պնակալեզության ոլորտում, ստորաքարշին բնորոշ կեցվածքով, իշխանափոխությունից օգտվող ոչ թե ռոմանտիկի,այլ սրիկայի նման անցյալից մնացած «обижники» կերպարն է փորձում իրացնել այս օրերում: Թերևս հարց պարոն գլխավոր դատախազի նախկին տեղակալ. եթե դուք այդքան սիրելի և առաջին հերթին պետությանը պիտանի կերպար էիք, ինչու՞ լինելով աղվան հովսեփյանի վկան, հայտնվեցիք քաղաքական թիմից անդին, արժանացաք համալսարանական միջավայրի և քաղաքական հոր քամահրանքին, այն դեպքում, երբ վերջինս տեղափոխվելով քննչական կոմիտե որպես թերմացք, մնացորդ կամ անպիտան իր, որը պիտի դեն նետվեր իրավահաջորդ գլխավոր դատախազի կողմից՝ թողնվեց վերջինիս և վերջինս 5 տարի շարունակ տևած Ձեզ Ձեր կաշառասեր անցյալից հետ բերելու դաստիարակչական ջանքերից և քարոզներից հոտո ստիպված եղավ նույնիսկ այդժամ ձեզ քաղաքավարի բացատրել ձեր հեռանալու անհրաժեշտությունը այն դեպքում, երբ ուներ հիմնավոր պատճառներ մի գողեցիկ «հոդվածի» ուղեկցությամբ ճանապարհելու ձեզ: Թերևս պարոն «ոչինչ» ,եթե Ձեզ այդքան արդարամիտ և պետական շահի մասին մտածող կերպար եք պատկերացնում և հանդիպում եք խնդրում պարոն վարչապետից, բարի եղեք ծանոթանալու այդ նույն վարչապետի քաղաքական անցյալին, սկզբունքայնությանն ու պայքարի ոգուն, անկաշառ և չծախվող կերպարին՝ պատկերացում ունենալու թե որն է իրական պետականամետ և խոսքի տեր մարդու կերպարը և հասկանալու, թե ինչու կարող է Ձեզ նման ստահոդ փառամոլի հանդիպման աղերսը անտեսված մնալ: Եվ վերջում բարի խորհուրդ. քաղաքական ուժերի հարաբերակցությունից և նույնիսկ Ձեր անձը կեղեքող ամբիցիաներից անկախ՝ միառժամանակ հոգեկան հանգստություն գտնելու համար ԱՌԱՅԺՄ դիմեք հոգեբանի օգնությանը: Նարինե Մկրտչյանի գրառումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր