00:00:00

Ինչպես պաշտպանել աչքերը, եթե աշխատում եք համակարգչով

21:10, 05 հունիս 2018 Ժամանց

Համակարգչով երկար աշխատելը վնասակար է: Տուժում են հատկապես աչքերը։ Սակայն 21-րդ դարում մարդկանց մեծամասնությունը օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի դիմաց։ Արդյունքում ի հայտ են գալիս շատերին ծանոթ երևույթներ. աչքերը կարմրում են, կոպերը ուռչում, աչքերի մեջ ասես ավազ լինի, երեկոյան տեսողությունը վատանում է։ Իսկ ինչպես կարելի է պաշտպանել աչքերը այս իրավիճակում։ Մի քանի հեշտ հնարքներ կօգնեն հնարավորինս պահպանել տեսողությունը։ Լուսավորությունը Կարեւոր է, որպեսզի համակարգչի էկրանը սենյակի լույսի միակ աղբյուրը չլինի։ Երբ նստած եք համակարգչի առաջ, միացրեք լույսը։ Խուսափեք գիշերը համակարգչով աշխատելուց։ Լույսն էկրանին պատուհանից պետք է ընկնի ձախից: Դադարներ Երբ նայում ենք համակարգչի էկրանին, մկանները աշխատում են լարված և առանց թուլանալու։ Այդ պատճառով դադարները պարտադիր են։ Եթե անգամ չեք կարող մարզանք անել դադարների ժամանակ, գոնե մի փոքր հանգստացեք, կանգնեք կամ նստած շարժեք ոտքերը։ Դա դրական ազդեցություն կունենա նաեւ տեսողության վրա։ Խոնավացնող կաթիլներ Համակարգչի դիմաց աշխատելիս երբեմն տպավորություն է ստեղծվում, թե աչքերի մեջ ավազ կա։ Որպեսզի նման զգացողություն չունենաք, աչքի խոնավացնող կաթիլներ կամ, այսպես կոչված, արհեստական արցունքներ օգտագործեք։ Մաքուր օր աշխատանքային տարածքում Որպեսզի աչքերը շատ չհոգնեն, չչորանան, անչափ կարեւոր է, որպեսզի սենյակում բավարար խոնավություն լինի։ Սենյակի նախընտրելի ջերմաստիճանը 18–22 °С է, հարաբերական խոնավությունը՝ 40–60 տոկոս։ Եթե ծխում եք, աշխատեք համակարգչի դիմաց չծխել, ծխեք ոչ աշխատանքային տարածքում: Ակնոցներ եւ լինզաներ Շատերն օգտագործում են ընդամենը մեկ ակնոց կամ մեկ զույգ լինզա: Սակայն անհրաժեշտ է, ակնաբույժի հետ խորհրդակցելով՝ ձեռք բերել համակարգչի դիմաց աշխատելու և առօրյա օգտագործման համար տարբեր ակնոցներ կամ լինզներ։ Չէ որ աշխատում եք մի միջավայրում, զբոսնում, հանգստանում մեկ այլ միջավայրում։ Բացի այդ, ամռանը պետք է հատուկ ակնոցներ կրել, որոնք պաշտպանում են արևից։ Հաճախ թարթեք Աչքերը հաճախ թարթեք, երբ էկրանին եք նայում։ Համակարգչի էկրանին երկար նայելիս սկսում եք քիչ թարթել, հետեւաբար՝ աչքերը չեն խոնավանում։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր