00:00:00

Երբ չունեինք դեսպանատներ, նախարարություններ և բանակ, եկեղեցին էր մեր դիվանագիտական ուժը. Այվազյան

08:27, 25 հունիս 2025 Քաղաքականություն

Հազարամյակներ շարունակ հայ եկեղեցին ոչ միայն եղել է հայ ժողովրդի հոգևոր անկյունաքարը, այլև՝ եզակի դիվանագիտական ներկայացուցիչ, միջնորդ՝ կայսրությունների և քաղաքակրթությունների միջև, «Հայ Առաքելական Եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը։

Դեսպանի խոսքով՝ եկեղեցու ժառանգությունը չի սահմանափակվում միայն աստվածաբանությամբ, այն տարածվում է պետականության, մշակույթի պահպանման և միջազգային երկխոսության խորքերը.«Եկեղեցու դիվանագիտական ներգրավվածության արմատները, ակնունքներ սկիզբ են դրվել 4-րդ դարում, երբ ՀՀ-ն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես կրոն։ Այդ պահից սկսած՝ եկեղեցին անբաժան կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ՝ ոչ միայն որպես կրոնական հաստատություն, այլև՝ մեր ինքնության պահապան և ներկայացուցիչ համաշխարհային ասպարեզում՝ Միջնադարյան ողջ ժամանակաշրջանում, հայ կաթողիկոսներն ու բարձրաստիճան հոգևորականները հաճախ հանդես են եկել որպես հատուկ բանագնացներ և միջնորդներ, նամակներ են գրել կայսրերին ու պապերին, կողմնորոշում ու ուղղորդում են տվել հավատացյալներին, պաշտպանել են օտար տիրապետության տակ գտնվող հայերի իրավունքներն ու բարեկեցությունը»։

 Նրա դիտարկմամբ՝ եկեղեցին դիվանագիտական ուժ էր, երբ մենք չենք ունեցել դեսպանատներ, նախարարություններ և բանակ. «Այն բանակցություններ էր վարում հայ համայնքների անվտանգության շուրջ, պաշտպանում էր մեր սրբավայրերը և  հայերի շահերը, երբ ոչ ոք չէր կարող կամ չէր ցանկանում այդ ծանր բեռը վերցնել իր վրա։ Օտար  տիրապետության ողջ ժամանակաշրջանում հենց եկեղեցին էր, որ  մեր ձայնը, հույսն ու հավատը տարավ դեպի ապագա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր