00:00:00

Խորապես ցավակցում ենք 1,5 տարեկան երեխայի հարազատներին, միաժամանակ խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնություն. Առողջապահության նախարարություն

20:11, 29 մայիս 2025 Առողջություն

Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ 

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ 
Ցավոք, չի հաջողվել։

Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: 

Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:

Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր