00:00:00

Բարեկամությունը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ երկկողմ գործընկերություն գործում

07:35, 17 մայիս 2025 Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։

«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ հանդիսանալ երկկողմ գործընկերությունն առաջ մղելու գործում, և ակնհայտ է, որ դա վերջին տարիներին վերաբերել է Հայաստանին և Կանադային:

Անկեղծորեն շնորհակալ եմ, տիկին Մելանի Ժոլի, մեր երկրների միջև փոխգործակցությունը ավելի ամուր և իմաստալից դարձնելու համար:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,- նշված է արտգործնախարարի X-ի միկրոբլոգում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր