Արևմտյան երկրների կամ որևէ այլ պետության կողմից Ռուսաստանի հետ շանտաժի, սպառնալիքների կամ վերջնագրերի միջոցով խոսելու փորձերը բացարձակապես ապարդյուն են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես ևս մեկ անգամ կընդգծեմ, որ ցանկացած մեկի կողմից Ռուսաստանի հետ խոսելու փորձերը ճնշման, վերջնագրերի, սպառնալիքների, շանտաժի կամ պարզապես անպարկեշտության լեզվով ապարդյուն են», - ասել է դիվանագետը։
Խոսելով Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և ուկրաինական կարգավորման համատեքստում նոր պատժամիջոցներով սպառնալու փորձերի մասին՝ Զախարովան հիշեցրել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի որևէ մեկին սպառնալ, «միջազգային իրավունքում նման սահմանում չկա»։
«Եվ հաշվի առնելով, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, այն պետք է ոչ միայն համապատասխանի, այլև անի ամեն ինչ՝ ապահովելու համար, որ մնացած բոլորը պահպանեն միջազգային իրավունքը», - ընդգծել է նա։
«Ոչ մի տեղ չկա նման գիծ, որը Ֆրանսիային կամ մեկ այլ պետության իրավունք կտա սպառնալ որոշ երկրների անօրինական գործողություններով և կիրառել պատժամիջոցներ՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»։
Սակայն, պաշտոնական Փարիզի ներկայիս վարքագիծը «նորություն չէ», նշել է դիվանագետը․ «Այլ հարց է, որ հաջորդ օրը նա այլ բան կասի խաղաղության, բանակցությունների, այն սեղանների մասին, որոնց շուրջ նրանք ուզում են նստել։Բայց հետո հռետորաբանությունը վերադառնում է իր նախկին հունին, և կրկին սկսվում են սպառնալիքները, շանտաժը և որոշ վերջնագրեր», - շարունակել է Զախարովան։