«Վերջին օրը, Ստեփանակերտում, իմ տանը... 2020 թվականի պատերազմից հետո, ըստ տրամաբանական, բարոյական, քաղաքական նորմերի, նիկոլն ու իր խմբակը, արայիկն ու իր խմբակը ոչ թե պիտի հրաժարական տային, այլ պիտի մեկուսացվեին, մինչև բացահայտվեին բոլոր ինչուները, ինչպեսներն ու երբերը...տեղի ունեցավ հակառակը. արհավիրքի պատասխանատուներն ու մեղավորները սկսեցին մեղադրել բոլորին՝ հողի մշակին, զինվորին, զոհվածների ծնողներին՝ ՀԱՅին: Իսկ որ արայիկի խմբակը այլևս որևէ պատճառ էլ չունի թաքցնելու իրենց համագործակցությունը ( բացառությամբ ոմանց, որոնք ներդրված են զսպելու, թույլ չտալու որևէ ընդվզում, պահանջ, աշխատանք Արցախի ուղղությամբ) նիկոլի ու իր խմբակի հետ ընդդեմ հայկականության, փաստում են Արցախի այն պաշտոնյաների ՀՀ-ում նոր պաշտոնների նշանակումները կամ հանդիպումները, որոնք պատերազմից հետո կասկածվել են հակաարցախյան քայլեր կատարելու մեջ: Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք: Ես ևս լուսաբացը արդեն 5 ամիս է, ինչ դիմավորում եմ անժպիտ, տագնապը սրտումս, շատ հաճախ թաց աչքերով, բայց բանականությունս ամեն օր սաստում է, արգելելով սգալ...Մեզ մե՜ծ ուժ ու կորով է պետք, քանզի առջևում դաժան թշնամին է ու ապազգային իշխանությունները...»
Մետաքսե Հակոբյան
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր