00:00:00

«Սպայկա» ընկերության Դավիթ Ղազարյանի կինը՝ Մարինե Բայրամյանը արդեն ահաբեկում է ոչ միայն մարզադպրոցին, այլեւ հրավիրված մրցավարներին

11:45, 12 հունիս 2023 Հասարակություն

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների մի խումբ ծնողները տեղեկացնում են՝ նշված  դպրոցում կատարվող անօրինական և զարհուրելի իրադարձությունների մասին, որի պարագլուխներից է «Սպայկա» ընկերության տնօրենի կին՝ Մարինա Բայրամյանը։ Վերջինս մշտապես հանդուգն ձեւով միջամտում է մարզադպրոցի բոլոր այն հարցերին ու մրցումների գնահատման գործընթացներին, որոնք ապահովում են իր երեխաների առաջխաղացումը։ Սակայն այս անգամ նա անցել է բոլոր կարմիր գծերը՝ դրսևորելով ավելի հանդուգն վարքագիծ։

Ըստ ծնողների բողոքի ձայնի՝ 2023 թվականի մայիսի 27-30 անցկացված մրցաշարը և քննությունը կազմակերպվել են կոպիտ խախտումներով: Բանն այն է, որ դրանք   մեկնարկել են  առանց հաստատված կանոնակարգի, այլ կերպ ասած, առանց հայտարարված նպատակի, կազմակերպման ձևի ու պայմանների,  կազմակերպող հաստատության դերակատարության, մրցավարության եղանակի, անձնակազմի  և մի շարք այլ  որոշիչ մանրամասների հաստատման: Ավելին, հրավիրված  մրցավարները նույնպես  իրենց գործունեությունը իրականացրել ենխախտումներով:

 Քանի որ գեղասահքի միջոցառման մրցավարությունը իրականացնելու  և  ձայները  օբյեկտիվ  բաշխելու համար  պարտադիր պայման է  ունենալ  հինգ գործող  անձ՝ առնվազն  տեխնիկական մասնագետ, տեխնիկական հսկիչ և երեք մրցավար: Սակայն Երևան էին ժամանել 1 տեխնիկական մասնագետ և 2 մրցավար: Ժամանած տեխնիկական մասնագետ՝ Անդրեյ Դինիսովը ուներ միայն  տեխնիկական մասնագետի և տվյալների մուտքագրման  օպերատորի որակավորում, սակայն  նա իրականացրել  է  նաև մրցավարի գործառույթները, ինչն ակնհայտորեն մրցավարական կոպիտ խախտում էր։ Առհասարակ, գեղասահքի մրցավարությունը առավելագույնս օբյեկտիվ դարձնելու նպատակով, մրցավարների համակարգիչների էկրաններին չեն երևում տարրերի բարդության աստիճանները, որպեսզի մրցավարները հնարավորություն չունենան իրենց գնահատականով շտկել վերջնական արդյունքները:

 Իսկ դպրոցի մրցաշարը գնահատելիս տեխնիկական մասնագետը միաժամանակ որոշում էր տարրերի բարդության աստիճանը և նշանակում մրցավարական գնահատականներ:  Փաստորեն, ղեկավարելով  ծրագրի հիմնական մասը՝ տեխնիկական մասնագետը հնարավորություն ուներ  շտկել այլ դատավորների գնահատականները:

«Հետևապես, հաշվի առնելով Ա. Դենիսովի իրագործածխախտումները, չի բացառվում, որ նա կարող էր փոփոխել մյուսմրցավարների գնահատականները եւս» – ասում են սաների ծնողները: Ըստ այդմ  էլ, նրանք  համոզված են, որ դպրոցի տնօրինությունը հերթական անգամ տրվելով Մարինա Բայրամյանի պահանջներին ու սպառնալիքներին, որոնք միտված են եղել իր նպատակների ու ցանկությունների համար ցանկալի արդյունքի հասնելուն և իրականցմանը: Ի սկզբանե մրցաշարի ընթացքում  միտումնավոր կատարել է  բազմաթիվ  խախտումներ, որոնք եւ կոծկելու նպատակով  էր, որ  միջոցառումները  լիարժեք չեն տեսագրվել եւ պահպանվել: Համաձայն ընդունված կարգի՝ համակարգչային մասնագիտական տեսագրությունը թույլ է տալիս նկատել և ֆիքսել յուրաքանչյուր  ցատկի  պտույտների ոչ լիարժեքությունը:  Հենց այդ պատճառով  շատ մասնակիցների  ոչ լիարժեք կատարված պտույտները  չեն ստացել համապատասխան տուգանային միավորներ: Այդ մանրամասների համալիրն էլ  հիմք  է տալիս ծնողներին  մտածել, որ սկսած մրցաշարի հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքից եւ ավարտած տեխնիկամասնագիտական բազմաթիվ բացթողումներով, արվել է ամեն բան մրցույթի հաղթող ճանաչելու կողմնակալության սկզբունքով, որի համար էլ ջանք չէր խնայում Մարինա Բայրամյանը, դե այս վարվելակերպն իր համար դարձել է արդեն բնականոն և նորմալ վարքագիծը: Սակայն, նույնիսկ մասնակի ապահովված տեսաձայնագրությունը թույլ է տալիս համոզվել ծնողների բողոքի ձայնի իսկության մեջ, քանի որ  նկատելի է, թե ինչպես է Սպայկա ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի տիկին՝ Մարինա Բայրամյանը մրցույթի առաջին օրը մոտենում մրցավարներին, բորբոքված պահանջներ ներկայացնում, իսկ ականատեսները նաեւ լսել են սպառնալիք ներկայացնող բառապաշար, քանի որ բնականաբար, այս անգամ ևս ցանկանում էր, որ ամեն բան ընթանա այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։

Ահաբեկված մրցավարները հրաժարվել են աշխատել հաջորդ օրը, սակայն Մ. Բայրամյանը ինչ-ինչ հնարքներով նրանց դուրս է բերել հյուրանոցից ու առանձնացել դպրոցի տնօրինության աշխատասենյակում, երկար բղավել, պահանջներ ներկայացրել եւայլն։ Արդյունքում, մրցավարները հարկադված շարունակում են իրենց աշխատանքը փակ դռների պայմաններում կատարված որոշումների շրջանակում, որի վերջնաարդյունքում Մարինա Բայրամյանի երեխաները ճանաչվում են հաղթողներ։

Նման ավարտն Բայրամյանի պարագայում, կարծես թե, սպասելի և, այսպես ասած, նորմալ երևույթ էր: Ինչ վերաբերվում է դպրոցի գործունեությանը, ապա նոր տնօրինությունը շարունակում է ենթարկվել  Մարինա Բայրամյանի կամքին, ելնելով իր հետաքրքրություններից, պահանջներից և լուռ կատարել դրանք։ Նոր տնօրենը իրականացրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ. մի շարք պաշտոններ կրճատվել են կամ այնպիսի փոխակերպում են ապրել, որոնց անհրաժեշտությունը դպրոցում չի եղել։

Օրինակ՝ դպրոցը ունի արդեն 4 փոխտնօրեն, սակայն մեկ մաքրուհի։ Որպես հետեւանք դպրոցում չեն պահպանվում սանիտարահակահամաճարակային ու հիգիենիկ կանոնները, ինչը դիտարկվում է անզեն աչքով ու հղի է ընդհուպ համաճարակով։ Դպրոցում ներդրվել են լրացուցիչ ծառայություններ, իսկ նախկինում գործողների արժեքը բարձրացել է: Երեխաների մեծ մասը անցել է վճարովի մարզումների համակարգին, ինչը խիստ անցանկալի է ծնողների մեծամասնության համար, սակայն այդ հանգամանքը վերջինիս չի հուզել:

 Ուսումնական գծով փոխտնօրենն էլ հայտարարել է, որ այդ քննություններից հետո կլինեն երեխաներ, որոնք դուրս կմնան դպրոցից վատ առաջադիմության պատճառով: Իսկ երբ ավելացվեցին հոկեյի մարզումները և մրցաշարերը, ամեն խնդիր առավել սրվեց։ Հոկեյի մարզիկները շատ անփույթ են վերաբերվում դպրոցի գույքին և մաքրությանը՝ աղտոտում են, թքում հատակին, անտեսելով այն, որ նույն տարածքից օգտվում են անչափահաս երեխաներ, իսկ մեկ մաքրուհին չի հասցնում ախտահատել: Արդյունքում գրեթե մեկ տարվա մեջ դպրոցի մաշվածության մակարդակը աճեց 80 տոկոսով: Դպրոցում իրարավիճակը այնքան բարձիթողի դարձավ, որ տղամարդիկ հարեւան հանդերձարանում շրջել են մերկ, երբ նույնժամանակ կողքի հանդերձարանում եղել են չորսից- վեց տարեկան աղջիկ երեխաներ իրենց ծնողների հետ և ականատես դարձել։

Ու նմանօրինակ անադեկվատ և տարօրինակ իրավիճակներ բազմիցս են եղել ու շարունակվել՝ բարձիթողի վիճակի և վախի մթնոլորտի պատճառով: Մյուս կողմից, դպրոցը բացման օրվանից աշխատում է առանց համապատասխան մեթոդական ծրագրերի: Պատճառը այն է, որ մեթոդիստ է նշանակվել մի մարդ, որը հեռու է ժամանակակից գեղասահքի նորություններից և փոփոխություններից, համապատասխան վերապատրաստումներ չի անցել, ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշահելով տարբերություն է դնում իր սաների և մյուսների միջև: Իր ոչ կոմպետենտ և ոչ անաչառ աշխատանքով տարիներ շարունակ ստեղծում է անառողջ մթնոլորտև կոնֆլիկտային իրավիճակներ բոլոր մնացած մարզիչների հետ: Մեթոդիստի պարտականությունների մեջ է մտնում նաեւ մարզչակ անկազմի վերապատրաստման ապահովվումը, մինչդեռ ակնհայտ է, վերապատրաստման կարիք ունի առաջին հերթին հենց մեթոդիստը։

Մեթոդիստ Ալինա Բադալյանը ազատվել էր պաշտոնից, սակայն ուսումնական գծով փոխտնօրեն նշանակվեց Լյուդմիլա Փափազյանը, որը երկար տարիներ հեռու է եղել գեղասահքից, սակայն անգամ այդ հանգմանք իրենց համար ոչինչ է, անում են այն, ինչ ուզում են։ Լինելով Բադալյանի մտերիմ ընկերուհին, նա կարողացավ հասնել նրան, որ Բադալյանը կրկին նշանակվեց մեթոդիսի պաշտոնին և կրկին սկսեցիր նախկին արատավոր գործունեությունը: Վերը նշվածի առիթով դպրոցի սաների մի խումբ ծնողները հայցում են պատասխանատու ատյանների միջամտությունը։ Այս մասով մենք փորձեցինք կապ հաստատել Մարինա Բայրամյանհետ և «Սպայկա» ընկերության հետ՝ լսելու նաև վերջիններիս մեկնաբանում ստեղծված իրավիճակի և հարցի շուրջ, սակայն արձագանք չեղավ զանգերն անպատասխան մնացին: Սույն հարցի շուրջ ծնողները ցանականում են լրջորեն հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը, քանի որ նման բարձիթողի և քաոսային իրավիճակն անընդունելի է:

Բանն այն է, որ այս խնդիրները խորացել են մասնավորապես հեղափոխությունից հետո և հետաքրքրականն այն է, թե ինչու են դրսևորում նման վարքագիծ ու սլաքները ուղղում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի ուղղությամբ:

Սկզբնաղբյուր`Armenian24news.am


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր