00:00:00

Հնգյակի երկրները բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին․ Գրիզլով

19:41, 03 հունիս 2023 Քաղաքականություն

Մինսկի ու Մոսկվայի համագործակցությունն ինչպես Միութենական պետության, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում չի սահմանափակում Ռուսաստանին՝ փոխգործակցության համանման մակարդակի հասնելու նաև ՀՀ-ի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ։ Այս մասին «СБ. Беларусь сегодня» պարբերականում գրել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

«Այն փաստը, որ Բելառուսն ու Ռուսաստանը հանդիսանում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ, չի նշանակում, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ սահմանափակված է ՀՀ-ի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ նույնպես հասնելու փոխգործակցության համանման մակարդակի։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել որևէ մեկի հետ՝  ի վնաս մյուսի»,-գրել է Գրիզլովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ խորը պատմական ու մշակութային կապեր ունի։

«Մոսկվայի համար կարևոր է շարունակել ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը հայ, ղազախ ու ղրղզ բարեկամների հետ։ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը «2010 թվականին Մաքսային միության ստեղծման ակունքներում են եղել, իսկ միությանը հայ ու ղրղզ գործընկերների միանալուց հետո արդեն ստեղծվել է ԵԱՏՄ-ն»,-գրել է դեսպանը։

Նրա խոսքերով, այսօր հնգյակի երկրները բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին։

• Հայտարարում է, որ նախքան Լաչինի միջանցքի ռեժիմի լրիվ վերականգնումը՝ Արցախի կառավարությունը հնարավորինս կփորձի ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և ուղեկցությամբ ապահովել իր քաղաքացիների հրատապ մարդասիրական կարիքների բավարարման համար միջանցքով որոշակի տեղաշարժը.

• Ընդգծում է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի խախտման ու Արցախի շրջափակման պայմաններում միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական գոյություն չունեցող իրավազորությունն ընդունող գործողություն, քանի որ այդ տեղաշարժերը կատարվում են հարկադրված՝ ելնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովման ու պաշտպանության խիստ անհրաժեշտությունից և Արցախի Հանրապետության իշխանությունների՝ սեփական ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորություններից:

• Արձանագրում է, որ մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկա են ադրբեջանական հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր