00:00:00

Նախկինների «հանցանքները» հիշեցնելով «նիկոլիզմն» ապրեցնողները

12:24, 10 մարտ 2023 Քաղաքականություն

antifak.am-ը գրում է.

Այժմ մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկում։ Չգիտեմ, թե ինչն է ավելի ողբերգական՝ այն, որ 120 հազար հայ բլոկադայի մեջ գոյության պայքար է մղում, «գոմ» հիշեցնող «զորանոցներում» հայ զինվորներ են մեռնում, թշնամին մեր պետության սահմաններում առանց որևէ դիմակայության իր համար դիրքեր է կառուցում ու ամրանում, թե՞ այն, որ դեռ հասարակական–քաղաքական դիսկուրսում «նախկին–ներկա» պառակտիչ խոսույթը ներդնող, հետևաբար և «նիկոլիզմն» ապրեցնող անհատները շարունակում են իրենց վարքով նվազեցնել հայկական պետականության էքզիստենցիալ գոյության շանսերը։

 

 

Խնդիրն այն է, որ Հայաստանին և Արցախին պատուհասած մարտահրավերները քննարկող, վերլուծող և իրավիճակից ելքեր առաջարկողները գլխավոր ազգակործան պատուհասին թողած շարունակում են իրենց «պատումները»՝ «նախկին–ներկա» համեմունքով։ Ներկա ապազգային իշխանություններին քննադատելիս վերոգրյալ «անաչառներն» իրենց խոսույթը համեմում են նախկին իշխանությունների ժամանակահատվածի այս կամ այն իրավիճակը ներկայիս աննկարագրելի աղետի հետ համեմատելով: Մի բան է, երբ այդ «անաչառ համեմատականներն» անցկացնում են իրենց քաղաքական ուժ հռչակած տարբեր պատեհապաշտ կոնյուկտուրիստներ, բոլորովին այլ բան է, երբ «նախկին–ներկա» խոսույթին ամենօրյա ռեժիմով «միս ու արյուն են» տալիս լրագրության ոլորտում երկարամյա փորձ ունեցող և առաջատար համարվող թերթերի խմբագիրներն ու առանձին լրագրողներ։

 

Իսկ ինչո՞ւ է այս խոսույթը վտանգավոր. «Նախկին–ներկա» խոսույթով, ըստ էության, հավասարության նշան է դրվում Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի կառավարման միջև։ Վերը նշված շրջանակը ներկայացնողները գոնե լավ գիտեն, որ նախկին իշխանությունների «արատների» ու «մեղքերի» գերակշիռ մասը հորինվածքներ ու միֆեր են՝ դաշտ նետված քարոզչական «փուչիկներ», որոնք տարիներ ի վեր փչվելուց հետո սկսել են պայթել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Իսկ այդ միֆերը փչողներից մեկն էլ մերօրյա «անաչառ» խմբագիրների ու լրագրողների գործընկեր, իսկ ոմանց պարագայում երբեմնի վերադաս, խմբագիր Նիկոլ Փաշինյանն է եղել։ Նախկին իշխանությունների կառավարման ընթացքը, իհարկե, լի է խնդիրներով ու «մեղքերով»։ Բայց այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանությունների միջև հավասարության նշան դնելը նշանակում է հավասարեցնել դավաճանությունը պետական շահերով առաջնորդվելու հետ, պետական ինստիտուտների կազմաքանդումը՝ պետականաշինության հետ, Եռաբլուրը եռապատկելը՝ բանակաշինության հետ, երկու հայկական պետություն ունենալու ջանքերը՝ Արցախը հանձնելու և Հայաստանի ինքնիշխանությունը ոտնատակ տալու հետ: Ոմանց կողմից իրենց խմբագրականներում և վերլուծական հոդվածներում տարվող համեմատականները երբեմն նույնականանում են իշխանական քարոզչության անկյունաքարային թեզերից մեկի` «ի՞նչ անի խեղճ Նիկոլը, նախկինները հողերը տվել էին արդեն»-ի հետ:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր