00:00:00

Պետք է հասկանալ՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելով իշխանությունն ինչ նպատակ էր իր առաջ դրել

20:17, 21 փետրվար 2023 Քաղաքականություն

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա իրավական գործընթացը կգնա տրամաբանական և սրդարացի հունով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր իր առաջ դրել իշխանությունը, որովհետև բոլորը գիտեն, որ երբ իշխանությունն ուզում է ինչ-որ մեկին կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է` ճիշտ պահին, ճիշտ տեղում «հարմար» դատավորներ են հայտնվում և քաղաքական որոշումը տեղում կյանքի են կոչում:

Դժվար է ասել, թե իշխանության այս քայլը զուտ զգուշացում է՞ր, թե՞ ինչ-որ բան այնպես չգնաց և իշխանությունն իր նպատակին չհասավ:

Կարճ ժամանամ հետո բոլոր հարցերի պատասխանը կլինի:

Համենայդեպս գեներալ Խաչատուրովը մեծ հեղինակություն է, հաղթող հրամանատար և սա իշխանությանը պետք է որ մտածելու առիթ տա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր