00:00:00

Երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը

19:30, 21 փետրվար 2023 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով:

Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը:

Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը: Միաժամանակ, նա հավելել է, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր