Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, մերժել է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք՝ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ: