ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր էջում գրել է, որ ողջունում է առաքելություն ուղարկելու փաստը։
«Ջերմորեն ողջունում եմ 100 հոգանոց ԵՄ առաքելությանը, նրանք վերահսկելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ համերաշխության համար»,- գրել է Խաչատուրյանը։