ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 392.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.30 դրամ (աճել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.84 դրամ (աճել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.28 դրամ (աճել է 0.01 դրամով):