00:00:00

Կառավարությունում ասացինք՝ հնարավորինս շուտ մեզ տրամադրեք ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները. Զոհված զինվորի ծնող

12:19, 20 փետրվար 2023 Հասարակություն

Կառավարությունում այսօր՝ փետրվարի 20-ին, ընդունել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին, հեռախոսահամարներ են վերցրել, հետագա քայլերի մասին իրազեկելու համար։

Մահացած զինծառայողների հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետ. «Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մենք ասացինք՝ հնարավորինս շուտ մեզ պետք է տրամադրեք ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները, մանրամասն ասեք, երեխեքը ոնց են քնել, որ այրվել են, ով է այնտեղից հանել։ Մորգից մեկ ժամ անց հանեցին, ասացին՝ նույնականացրել ենք, ո՞նց այդքան արագ արեցին։ Ես ասել եմ, հարկ եղած դեպքում նաև արտաշիրիմում կանենք»,-ասաց հարազատներից մեկը։

Նրանք նշում են, որ դեպքից մեկ ամիս է անցել, ոչ մի գործողություն չի արվել, հարցաքննության քչերն են հրավիրվել։

«ԱԻՆ-ի աշխատակիցներից ո՞վ է հանել մեր երեխաներին դուրս։ ԱԻՆ-ից ասում են՝ մեր երեխաները պառկած են եղել, դատախազությունից ասում են՝ պառկած չեն եղել։ Մենք եկել ենք եզրակացության, որ Փաշինյանն իր հայտարարություններով ցանկանում է  ուղղորդել եղածը դեպի պաժառը, բայց թույլ չենք տալու, մինչև վերջ գնալու ենք այս գործը բացահայտելու համար։ Մենք պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, ով է նրան պատմել դեպքի մանրամասները»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեկ ուրիշը։

Հարազատներից մեկն էլ ուշադրություն հրավիրեց դեպքին հաջորդած կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների վրա. «Վարչապետն այնպես հայտարարություն արեց, ոնց որ անձամբ եղել  դեպքի վայրում։ Հետո ասեց՝ առանձնապես պարզելու բան էլ չկա»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր