00:00:00

Ո՞նց եղավ, որ երեխեքը վառվեցին, հատակը չվառվեց, ես իմ երեխուն արտաշիրիմում եմ անելու. Մահացած զինվորի պապիկ

09:36, 20 փետրվար 2023 Քաղաքականություն

Մենք եկել ենք նախարարությունից պահանջում ենք, որ արձագանք տան, քննությունների վերաբերյալ, որովհետեւ մեկ ամիս անցել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի հանդիպում չեն անում: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը։

«Մենք շատ վարկածներ ունենք, ունենք վարկած, թե ինչու են երեխաները այդ անբարենպաստ պայմաններում ծառայել, ինչու են երեխեքին, որ մահացած են եղել ու իրենք վառել են, կա՞ արդյոք հետազոտություն, նկարահանված մի պահ, որ երեխեքին դուրս են հանել:

Ես արդեն գիտեմ, որ ուզում են կոծկել, ես արդեն ասել եմ, որ իմ երեխու գերեզմանը չբետոնապատեն, որովհետեւես պետք է արտաշիրիմում անեմ, սրանց վրա հույս դնել չկա»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր