Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է մեծ ֆուտբոլ վերադառնալու ցանկության մասին։
«Ես ցանկանում եմ նորից մարզել, հիմա ազատ ժամանակ ունեմ, բայց չգիտեմ, թե դա որքան կտևի։
Հիմա ժամանակ կա, միգուցե մինչև հունիս ժամանակ կա, բայց ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Զիդանը Le Figaro-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետն առանց ակումբի է մնացել 2021 թվականից՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։