Հայաստանը շարունակում է աշխատել մի շարք հարցերի շուրջ ՀԱՊԿ գործընկերների հետ: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մյունխենում՝ պատասխանելով Տրանսատլանտյան երկխոսության կենտրոնի ղեկավար Յուլիա Օսմոլովսկայայի հարցին, թե արդյոք թուլացե՞լ է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման տեսանկյունից։
«Մենք ունեինք մի շարք խնդիրներ՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, և դրանք բացահայտ բարձրաձայնել ենք մեր գործընկերների ներկայությամբ, այդ հարցերը մնում են, և մենք աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ»,-ասել է վարչապետը: