00:00:00

Եթե Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ ես առաջադրել Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում․ Շարմազանովը՝ Միքայելյանին

00:14, 18 փետրվար 2023 Քաղաքականություն

Եթե Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ ես մինչեւ 2008-ի փետրվար մնացել ՀՀԿ խորհրդի անդամ ու առաջադրել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում։ Այդ մասին տելեգրամյան իր էջում գորել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը․ 

«Լսիր Սասուն,եթե չապացուցեցիր, որ Շարմազանովն ասել է դու 44-օրյա պատերազմում չես գնացել Արցախ, ուրեմն դու վերջին անբարոյականն ես։ Լսում ես, արա։

Հիմա հաստատում ու կրկնում եմ հունվարի 28-ի ասածսներս բառացի։

Եթե Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ ես մինչեւ 2008-ի փետրվար մնացել ՀՀԿ խորհրդի անդամ ու առաջադրել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում։

Բանակ ծառայելն էլ «մատի փաթաթան» մի սարքի,այ կապիտուլյանտի զինակից։

Նիկոլդ բանակ ծառայե՞լ է, որ գերագույն հրամանատար ես «պրիզնատ» եկել։

Թե մարշալ Վասիլեւսկին է՝ վրեքներս խաբար չկա։

Ու մի բան էլ, արա։

Էդ Հ1-ի հնչող «տու -տու»- ներն ու անձնական վիրավորանքները հազարապատիկ վերադարձնում եմ քեզ»,- գրել է նա։ 

Ավելի վաղ Առաջին ալիքի՝ «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ասել էր, որ Վազգեն Սարգսյանից հետո բանակը թալանվել ա․ բոլորս գիտենք, թե բանակի գեներալիտետը ինչով ա զբաղվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր