ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը մի բան է, որի վրա ներկայիս վարչակազմը շարունակում է աշխատել:
«Դա մի բան է, որի վրա նաև ինքը՝ պետքարտուղարը, բավականին կենտրոնացած է: Եվ այսպես, մենք ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կօգնեն մեզ հասնել կայուն խաղաղության», -ասել է Պատելը:
Նա նաև հավելել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի Մյունխեն կատարելիք այցին: