00:00:00

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի, Սիրիայում՝ 1347-ի

22:50, 09 փետրվար 2023 Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի։ Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, վիրավորների թիվը կազմում է 70347 մարդ։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1347-ի։  Եվս 2295 մարդ վիրավորվել է։

Նշենք, որ Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է սահմանվել։

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր