Ռուսաստանը կողմ է Անդրկովկասի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում է բոլորի շահերին: Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում ապահովել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից», - ասել է Ռուսաստանի վարչապետը։