00:00:00

30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում. Wyndham աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցը Հայաստանում է

19:01, 02 փետրվար 2023 Հասարակություն

«Գրին Ռեզիդենշլ Պարկ» ընկերության և աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels & Resorts-ի համագործակցության արդյունքում Ծաղկաձոր քաղաքում կառուցվելու է պլատինիում դասի, միջազգային 5-աստղանի Wyndham Tsaghkadzor հյուրանոցային համալիր։


Wyndham Hotels & Resorts-ն աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցն ունեցող ամերիկյան ընկերություն է, որը ներկայացված է բոլոր 6 մայրցամաքներում՝ միավորելով 9200-ից ավելի հյուրանոցներ՝ շուրջ 80 երկրներում։


Wyndham Tsaghkadzor-ը գերժամանակակից և դասական ճարտարապետական տարրերի կիրառմամբ շքեղագույն կառույց է լինելու։ Կառուցվող հյուրանոցային համալիրն ունենալու է 151 ապարտամենտներ, բարձրակարգ ռեստորաններ, կոնֆերանս դահլիճներ, լաունջ-բար, սպա կենտրոն, ֆիթնես սրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մեծահասակների և երեխաների համար նախատեսված խաղասրահներ, բացօթյա սրճարան, բացօթյա կինոսրահ, ամենագնացների և ձնագնացների կայանատեղի, դահուկների պահոց-չորանոց, լանդշաֆտային այգի, ինչպես նաև էկզոտիկ բուսականությամբ և ծառատեսակներով հարուստ ձմեռային այգի...


Ներդրման ծավալները կազմելու են շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։


«Գրին Ռեզիդենշլ Պարկ» և Wyndham Hotels & Resorts ընկերություններն համոզված են, որ այս համագործակցության արդյունքում ստեղծվելու է 400 և ավելի նոր աշխատատեղ և կառուցվող Wyndham Tsaghkadzor-ը մեծ զարկ է լինելու Հայաստանում տուրիզմի զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր