00:00:00

Ծառայակցի կողմից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ

16:22, 02 փետրվար 2023 Հասարակություն

Ծառայակցի կողմից վիրավորում ստացած զինծառայողը գտնվում է հետվիրահատական շրջանում, բացասական դինամիկա չկա։ Վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով հունվարի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորում էր ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Սակայն ավելի ուշ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել, վերջինս կալանավորվել է։

«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀքննչականկոմիտե ի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»,-ասել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր