Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
«Բարեբախտաբար, այս պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, բայց սպասվում է երկարատև բժշկական օգնություն, վերականգնողական ընթացք», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն ասաց, որ տեսակցել է զինծառայողներին, մանրամասն զրուցել թե՛ նրանց, թե՛ բժիշկների հետ։ «Հիմա անցկացնում ենք քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում բուժման պրոցեսը», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։