Իմանալու համար, թե կոնկրետ ինչու է որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվում՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Որքան որ ես տեղյակ եմ, բոլոր դեպքերը կապված են մեկ միջադեպի հետ. մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակում գործելու համար», - ասաց Սինանյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե դա բողոքի ակցիա է եղել՝ Սինանյանն արձագանքեց. «Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան. ֆիզիկական հարձակումը և ձու նետելը համարյա ոչ մի տեղ ընդունելի ձև չի։ Ձու նետելը պետական սիմվոլները կրող մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»։
Մանրամասները՝ տեսանյութում։