Irakanum.am-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մոտ երկու ժամ է ընթանում է ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանը հաճախակի է հավաքում թիմակիցներին։
Մենք տեղեկացանք, որ քննարկման օրակարգում հիմնականում արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերն են։