00:00:00

Սկանդալ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը

22:13, 31 հունվար 2023 Սպորտ

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը սկսվել է սկանդալով: Ռինգ է մտել լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, և հայտնել, որ իր որդուն թույլ չեն տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը.

«Իմ տղան նախորդ տարի Հայաստանի առաջնության եզրափակիչում հաղթեց, սակայն նրանից խլեցին հաղթանակն ու զբաղեցրեց երկրորդ տեղը ու տեղ չգտավ հավաքականում: Ես իմ  միջոցներով տղայիս մրցումների եմ ուղարկել, որպեսզի նրա մոտ աճ լինի:  Դրանից հետո ֆեդերացիան  բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին, որպեսզի իմանա, թե  ինչու են թույլ տվել, որ բռնցքամարտիկը մասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ազգային ֆեդերացիայի որոշման խնդիրն է, իսկ նրանք  որոշել են  իմ տղային թույլ չտալ որ  մասնակցի Հայաստանի առաջնությանը: Սա թշնամություն է իմ ու իմ երեխայի նկատմամբ»,- ասաց Հակոբկոխյանը:

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 4-ին:

armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր