00:00:00

15 զինվորի մահվան գործով զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

18:35, 31 հունվար 2023 Իրավական

15 զինվորի մահվան գործով Քննչական կոմիտեն ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ Քննչական կոմիտեն խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորությամբ դիմել է դատարան:

Նշենք, որ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր