00:00:00

Ռուսաստանը սերտ կապի մեջ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի հետ. ՌԴ ԱԳՆ

17:19, 30 հունվար 2023 Քաղաքականություն

Ռուսաստանը նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի աշխատանքը: Այս մասին՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ գործընկերների հետ հարաբերություններին վերաբերող հատվածի հայտարարության մեջ։

«Ռուսաստանը նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի աշխատանքը:

Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից ելնելով համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, մենք համարում ենք օգտակար և ժամանակին։

Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ ձեռնարկումը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։

Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք առայսօր։

Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր